Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի Ultras Polska-23 ֆան ակումբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կբոյկոտի ազգային հավաքականի հաջորդ տնային հանդիպումը՝ ի նշան Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի (PZPN) դեմ բողոքի:
Ֆան ակումբի անդամները ներկա չեն լինի սեպտեմբերի 7-ին Վարշավայում կայանալիք Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպմանը: Երկրպագուները դժգոհ են տոմսերի «ուռճացված» գներից և ազգային հավաքականի տնային խաղերի կազմակերպման մակարդակից:
Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական E խմբում երեք խաղից հետո նույնքան միավորով 5 թիմերի պայքարում չորրորդն է:

