Logo

Լեհ երկրպագուները ծեծի են ենթարկել Ալեքսանդր Խացկևիչին

18:10 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Լեհական «Զագլեմբեի» երկրպագուների ուլտրաս թևի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչին, հայտնում է Meczyki.pl-ն:

Միջադեպը տեղի է ունեցել թիմի մարզման ժամանակ: Երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և ցանկացել են զրուցել ֆուտբոլիստների հետ, բայց հանգիստ զրույց չի ստացվել:

50-ամյա մասնագետը բազմաթիվ հարվածներ է ստացել դեմքին: Ակումբն առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Ավելի վաղ «Զագլեմբեն» 0-4 հաշվով պարտվել էր «Կատովիցեին», ինչից հետո հայտնի էր դարձել, որ ակումբը պաշտոնանկ է անելու բելառուս մասնագետին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Խացկևիչը «Զագլեմբեն» գլխավորում է 2024-ի հունվարից: 25 տուրից հետո թիմը վաստակել է 13 միավոր և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ