Ամստերդամի «Այաքսը» լեգենդների խաղում 2-1 հաշվով հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
Հանդիպումը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» ստադիոնում և նվիրված է եղել «Այաքսի» հիմնադրման 125-րդ տարեդարձին։
Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի գոլերը խփել են Շոթա Արվելաձեն ու Սիմ դե Յոնգը, «Արքայական ակումբից» աչքի է ընկել Ռուբեն դե լա Ռեդը։