Logo

Լեգենդար ռոք խումբը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

15:06 / 16.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեգենդար Linkin Park ռոք խումբը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչում՝ Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում, հայտնում է ՈՒԵՖԱ-ն: 

Խումբն առաջին անգամ կկատարի նոր թողարկվող ստեղծագործությունը՝ համեմված Չեմպիոնների լիգայի հնչյուններով:

«Մենք նոր ալբոմ ենք թողարկել, կազմակերպում ենք նոր շրջագայություններ, և երկրպագուների էներգիան ու ոգևորությունը մեզ շատ են պետք: Անհամբերությամբ սպասում ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին՝ կիսելու այդ էմոցիաները նրանց հետ:

Մեր խմբի համար սա նոր փորձառություն է, ու փշաքաղվում ենք այն մտքից, որ եզրափակիչի խաղից առաջ մեզ լսելու են միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից»,- ասված է Linkin Park-ի հայտարարությունում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ