Տեղի է ունեցել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի արձանի բացման արարողությունը: Այն տեղադրվել է կիսապաշտպանի հայրենի Ալբասետե քաղաքում:
Արձանով հավերժացվել է Ինիեստայի՝ Նիդերլանդների հավաքականի դարպասն ԱԱ-2010-ի եզրափակիչի 116-րդ րոպեին խփած ոսկե գոլի պահը: Այդ գոլի շնորհիվ Իսպանիայի հավաքականը հաղթել էր 1-0 հաշվով և հռչակվել աշխարհի չեմպիոն:
Այժմ ԱՄԷ-ն ներկայացնող «Էմիրեյթսում» հանդես եկող 40-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է արձանի լուսանկարը և գրառում կատարել:
«Շատ զգացմունքային և հատուկ օր, որն ինձ հիշեցնում է, թե որտեղից եմ եկել և ինչ ճանապարհ եմ անցել: Պատմական պահ մեր ֆուտբոլի համար, որը պատկանում է բոլորիս»,- գրել է իսպանացին: