Logo

Լեգենդար Մենի Պակյաոն մտադիր է վերսկսել կարիերան ու մասնակցել Օլիմպիական խաղերին

18:20 / 30.08.2023Բռնցքամարտ
null

Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն պատրաստվում է վերադառնալ ռինգ, հաղորդում է The Sun-ը։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոնը ցանկանում է մասնակցել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին։ Այդ մասին հայտարարել է Ֆիլիպինների օլիմպիական կոմիտեի նախագահ Աբրահամ Տոլենտինոն։

«Սենատոր Պակյաոյի ճամբարը հայտնել է, որ մեր ֆիլիպինցի կուռքը ցանկանում է մենամարտել Փարիզում»,- ասել է Աբրահամ Տոլենտինոն։

44-ամյա ֆիլիպինցին կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասից կրած պարտությունից հետո մեկ ամիս անց։

Մենի Պակյաոն չի կարող Օլիմպիական խաղերին մասնակցելուն հավակնել Ասիական խաղերի միջոցով, քանի որ այնտեղ կա տարիքային սահմանափակում (մինչև 40 տարեկան)։ Սակայն անվանի բռնցքամարտիկը կարող է օլիմպիական ուղեգրի համար պայքարել հաջորդ տարի կայանալիք երկու վարկանիշային մրցաշարերում։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Մենի Պակյաոն մասնակցել էր Ֆիլիպինների նախագահական ընտրություններին ու գրավել երրորդ տեղը՝ ստանալով քվեարկածների ձայների 6 տոկոսը։

Պրոֆեսիոնալ ռինգում Պակյաոն անցկացրել է 72 մենամարտ, տարել 62 հաղթանակ, կրել 8 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա