Logo

Լեգենդար ֆուտբոլիստը կգլխավորի «Ֆերենցվարոշը»

17:53 / 06.01.2025Ֆուտբոլ
null

Իռլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբի Քինը կգլխավորի հունգարական «Ֆերենցվարոշը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

44-ամյա մասնագետը Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է այս շաբաթ։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։

Քինը կփոխարինի նիդերլանդցի Պասկալ Յենսենին։ Վերջինը դեկտեմբերի 31-ին հեռացել է Բուդապեշտը ներկայացնող ակումբից։ Նա կդառնա MLS-ը ներկայացնող ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչը։

Ռոբի Քինը 2023-24թթ. գլխավորել է Թել Ավիվի «Մաքաբին», իսկ անգլիական «Լիդսում», «Միդլսբրոյում» և Իռլանդիայի ազգային հավաքականում եղել է գլխավոր մարզչի օգնական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա