Logo

Լեգենդար Արիգո Սակին կարող է 24 տարի անց վերադառնալ մարզչական աշխատանքի

18:44 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Լեգենդար մասնագետ Արիգո Սակին ասել է, որ կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի, հայտնում է իտալական Adnkronos լրատվական գործակալությունը։

«Մտածում եմ մարզչական կարիերաս Իտալիայում կամ այլ երկրում վերսկսելու մասին։ Բազում առաջարկներ եմ ստացել ինչպես իտալական, այնպես էլ այլ ակումբներից։ Առաջարկները եղել են Բրազիլիայից, Արգենտինայից ու Իսպանիայից»,- ասել է Սակին:

78-ամյա մասնագետը վերջին անգամ մարզչական աշխատանքի եղել է 2001 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում, երբ աշխատել է իտալական «Պարմայում»։ 1987-91 ու 1996-97 թվականներին Սակին գլխավորել է «Միլանը»: «Ռոսոներին» նրա հետ նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Եվրոպական չեմպիոնների գավաթ (այժմ՝ Չեմպիոնների լիգա):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ