Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի», իսպանական «Վալենսիայի», «Բետիսի», Լևերկուզենի «Բայերի» և Մեքսիկայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Գուարդադոն հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան:
Գուարդադոյի վերջին ակումբը մեքսիկական «Լեոնն» է: 38-ամյա ֆուտբոլիստը «Լեոնի» հետ վերջին խաղը կանցկացնի նոյեմբերի 11-ին` հյուրընկալվելով «Մոնտերեյին»:
Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում Գուարրդադոն անցկացրել է 181 հանդիպում, դարձել 28 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը պատմության 6-րդ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է աշխարհի 5 առաջնության։
Մեքսիկայի հավաքականի կազմում կիսապաշտպանը նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երեք Ոսկե գավաթ, իսկ ակումբային մակարդակում դարձել է Նիդերլանդների կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր և Նիդերլանդների կրկնակի սուպերգավաթակիր: