Logo

Լեգենդար Ալեքսանդր Օվեչկինն ընդհատել է գոլային երաշտը

11:04 / 29.12.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Նյու Ջերսի Դևիլսին»։

Հյուրերի երրորդ գոլը խփել է ռուս լեգենդար հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։

40-ամյա հոկեյիստն ընդհատել է 9 անընդմեջ խաղից բաղկացած գոլային երաշտը։ NHL-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն (912 տափօղակ) նախորդ անգամ դիպուկ նետումով աչքի ընկել էր դեկտեմբերի 4-ին` գրավելով «Սան Խոսեի» դարպասը։

«Վաշինգտոնը» 45 միավորով 7-րդ տեղում է Արևելյան գոտում։ «Նյու Ջերսին» 42 միավորով 10-րդն է նույն կոնֆերենցիայում։

Հոկեյի ազգային լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ