Հունահռոմեական ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը հայտարարել է, որ MMA (խառը մենամարտեր) չի համարում մարզաձև։
«Ի՞նչ կարող են երիտասարդ սերնդին սովորեցնել խառը մենամարտերը․ ինչպե՞ս խառնել օղին գարեջրի հետ։ Առաջանում են կանխատեսելի հետևանքներ․ մի փոքր չես գուշակում, և քեզ համար լավ չէ։
Այն, որ դա մարզաձև չէ, ես դրանում համոզված եմ։ Այն, որ դա մրցումների անցկացման համակարգ է, ինձ համար ակնհայտ է»,- ասել է ռուսաստանցի լեգենդար մարզիկն Օկսանա Կրավցովայի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 55-ամյա Կարելինն Օլիմպիական խաղերում նվաճած 3 ոսկե մեդալներից բացի, դարձել է աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 12-ակի չեմպիոն։ Սիդնեյ-2012 Օլիմպիական խաղերում նա դարձել էր փոխչեմպիոն ու ավարտել կարիերան։