Logo

Լեգենդար Ալեքս Մորգանը որոշել է ավարտել մարզական կարիերան

21:32 / 05.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեքս Մորգանը որոշել է ավարտել մարզական կարիերան:

Ամերիկյան «Սան Դիեգոյի» 35-ամյա ֆուտբոլիստուհին սոցցանցերում հրապարակած տեսաուղերձում հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆուտբոլից:

«Հստակ որոշում եմ կայացրել, այնքան ուրախ եմ, որ վերջապես կարող եմ ձեզ ասել այս մասին: Ինձ երկար ժամանակ պահանջվեց այս կետին հասնելու համար, և դա հեշտ որոշում չէր, բայց 2024 թվականի սկզբին սրտով և հոգով գիտեի, որ սա կլինի իմ վերջին մրցաշրջանը»,- ասել է ամերիկուհին:

Հիշեցնենք, որ Մորգանն ԱՄՆ-ի հավաքականի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում մասնակցել է 224 հանդիպման, դարձել 123 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ