Logo

Լեգենդար ակումբը որոշում է կայացրել ապագա քայլերի հարցում

12:47 / 14.05.2024Բասկետբոլ
null

«Չիկագո Բուլզը» որոշել է թիմի կազմում լուրջ փոփոխություններ չկատարել: Երկար ժամանակ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վերլուծաբանները «Ցլերին» խորհուրդ էին տալիս գրեթե ամբողջությամբ փոխել կազմը, հատկապես փոխանակել գլխավոր աստղերին, գրում է ինսայդեր Մայք Սկոնտոն:  

Այդուհանդերձ, «Բուլզի» ղեկավարները որոշել են, որ նրանք մրցունակ կազմ ունեն և շարունակելու են հույսեր կապել թիմի առաջատարների հետ: Մասնավորապես, որոշվել է երկարաձգել Դեմար Դերոզանի հետ պայմանագիրը։

34-ամյա բասկետբոլիստը կանոնավոր առաջնության 81 խաղում միջինում վաստակել է 24 միավոր, տիրել 4,3 անդրադարձի և կատարել 5,3 ասիստ:

«Չիկագոյում» հույս ունեն, որ թիմը հաջորդ տարի պայքարելու է բարձր տեղերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա