Logo

Լեգենդար Ադրիանոն հրաժեշտի հանդիպում է անցկացրել

18:00 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ադրիանոն հրաժեշտի հանդիպում է անցկացրել լեգենդար «Մարականա» ստադիոնում:

Ցուցադրական խաղում մրցել են «Ֆլմենգոյի» լեգենդներն ու «Կայսրի» ընկերները:

Հանդիպման ընթացքում հուզիչ դրվագ է գրանցվել: Ադրիանոյին դիմել է հայրը, որը մահացել է 20 տարի առաջ: Կազմակերպիչներն արհեստական բանականության շնորհիվ կարողացել են վերարտադրել անվանի ֆուտբոլիստի հոր խոսքերը:

Խաղն ավարտվել է «Ֆլամենգոյի» հաղթանակով (4-3):

Ադրիանոն 2 գոլ խփել է «Ֆլամենգոյի» կազմում, մեկ անգամ էլ աչքի է ընկել ընկերների թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա