«Լեգանեսը» Իսպանիայի երկրորդ լիգա Սեգունդայի վերջին` 42-րդ տուրում տանը 2-0 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Բորխա Խիմենեսի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին իսպանացի հարձակվողներ Խուան Կրուսն ու Միգել դե լա Ֆուենտեն։
«Լեգանեսը» վաստակեց 74 միավոր, շրջանցեց «Վալյադոլիդին», առաջնությունն ավարտեց առաջին տեղում, դարձավ Սեգունդայի հաղթող և չորս տարի անց նվաճեց իսպանական Լա լիգայի ուղեգիր։
Հիշեցնենք` «Վալյադոլիդը», որը 72 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, դեռ նախորդ տուրում էր նվաճել Լա լիգայի ուղեգիր։ Այս ակումբի սեփականատերը բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն է։
Սեգունդա, 42-րդ տուր
«Լեգանես» - «Էլչե»` 2-0 (տեսանյութ)
Միգել դե լա Ֆուենտե, 10, Խուան Կրուս, 45+5