Logo

«Աթլետիկոն» հյուրընկալվելիս պարտվեց «Լեգանեսին»

21:13 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» 20-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Լեգանեսին»: 

Խաղի միակ գոլը խփեց սերբ պաշտպան Մատիա Նաստաշիչը, որը նախկինում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

90-րդ րոպեին «Աթլետիկոյից» 11-մետրանոցից վրիպեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի թիմը 44 միավորով մնաց առաջին տեղում, երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է մեկ միավորով: Այս տուրում «Լաս Պալմասին» հաղթելու դեպքում չեմպիոն «Ռեալը» կբարձրանա առաջին տեղ: «Լեգանեսը» 22 միավորով 15-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 20-րդ տուր

«Լեգանես» - «Աթլետիկո»` 1-0 (տեսանյութ)

Մատիա Նաստաշիչ, 49

Չիրացված 11-մետրանոց` Անտուան Գրիզման, 90 («Աթլետիկո»)

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ