«Միլանը» ծրագրում է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Վճռորոշ են լինելու «Լեչեի» ու «Կոմոյի» դեմ Ա Սերիայում կայանալիք հանդիպումները։ Բացասական արդյունքի դեպքում պորտուգալացի մասնագետը կհեռացվի պաշտոնից։
Եթե «Ռոսոներին» այդ խաղերում հաղթի, ակումբի ղեկավարության որոշումը մեծ հաշվով չի փոխվի. Կոնսեյսաուն մրցաշրջանի ավարտին, այնուամենայնիվ, կհեռացվի։
50-ամյա մարզիչը «Միլանը» գլխավորել է 2024 թ. դեկտեմբերի 30-ին։ Ակումբը նրա ղեկավարությամբ հունվարին նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը: Միլանյան գրանդը 41 միավորով 9-րդ տեղում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։