Ա Սերիայի 1-ին տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Լեչեին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:
Սիմոնե Ինձագին որոշել է «ներաձուրիների» մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է:
«Ինտերի» մեկնարկային կազմը
Սամիր Հանդանովիչ, Միլան Շկրինիար, Ստեֆան դե Վրեյ, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմիան, Նիկոլո Բարելա, Մարսելո Բրոզովիչ, Հաքան Չալհանօղլու, Ռոբին Գոսենս, Լաուտարո Մարտինես, Ռոմելու Լուկակու:


