«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը կրկնել է NBA-ի լեգենդ Մայքլ Ջորդանի ռեկորդը, հայտնում է Чемпионат-ը:
Լեբրոնը դարձել է պատմության մեջ երկրորդ բասկետբոլիստը, որին 40 տարեկանում հաջողվել է վաստակել 40+ միավոր:
NBA-ի քառակի չեմպիոնը կարիերայի ընթացքում 78 անգամ հատել է 40 միավորի սահմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսն աչքի է ընկել 24 դաբլ-դաբլով և 10 թրիփլ-դաբլով:
Մայքլ Ջորդանը 2003 թվականին «Վաշինգտոն Ուիզարդսի» կազմում 43 միավոր էր վաստակել «Նյու Ջերսիի» դեմ խաղում: