Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 132-113 հաշվով առավելության է հասել «Յուտա Ջազի» հետ պայքարում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Լեբրոն Ջեյմսը (24 միավոր, 7 ռեբաունդ, 8 ասիստ): «Լեյքերսում» նորամուտն է նշել սլովենացի Լուկա Դոնչիչը, որը վաստակել է 14 միավոր, տիրել է 5 ռեբաունդի ու կատարել է 4 ասիստ:
Կալիֆոռնիան ներկայացնող թիմը հաղթել է 6-րդ խաղն անընդմեջ:
At guard. Number 77. From Slovenia. LUUUUUUUUKAAAA DONČIĆ pic.twitter.com/YxjdAvapjA
— Los Angeles Lakers (@Lakers) February 11, 2025