Բրոնի Ջեյմսը ցանկանում է արդեն հաջորդ մրցաշրջանից խաղալ NBA-ում: «Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյսմի որդին իր թեկնածությունն է դնելու 2024 թվականի դրաֆթում, հաղորդում է ESPN-ը։
Մինչև դրաֆթի պաշտոնական արարողությունը, Բրոնին մարզումներ կանցկացնի NBA-ի տարբեր ակումբներում: Նա նաև հնարավորություն է պահպանելու համալսարանային բասկետբոլ վերադառնալու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Հարավայի Կալիֆորնիայի թիմի կազմում Բրոնին NCAA-ի 25 խաղի է մասնակցել, միջինը վաստակել է 4,8 միավոր, տիրել 2,8 անդրադարձի և կատարել 2,1 ասիստ:


