Logo

Լեբրոն Ջեյմսը պատմական նվաճման է հասել

12:00 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը «Նյու Օռլեանի» դեմ հաղթական խաղում (136:115) հատել է NBA-ում 50 000 միավորի շեմը, հայտնում է լիգայի կայքը: Այդ հաշվարկում են կանոնավոր առաջնություններում և փլեյ-օֆֆում վաստակած միավորները:

Կանոնավոր առաջնությունում 40-ամյա ամերիկացին վաստակել է 41 837 միավոր, իսկ փլեյ-օֆֆում՝ 8 162: Երկու հաշվարկներում էլ նա լիգայի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստն է:

Երկրորդ տեղում է «Լեյքերսի» նախկին կենտրոնական Կարիմ Աբդուլ-Ջաբարը՝ 44 149 միավոր:

Ընթացիկ մրցաշրջանում Լեբրոնը միջինը մեկ խաղում վաստակում է 24,9 միավոր, տիրում 8 անդրադարձի և կատարում 8,5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ