Logo

Լեբրոն Ջեյմսը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին

16:48 / 01.04.2024Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին.

«Շատ երկար չեմ պատրատսվում շարունակել կարիերաս։ Չգիտեմ` երբ կփակեմ այդ դուռը և կդադարեմ խաղալ։ Բայց, կարծում եմ, այդ պահը հեռու ապագայում չէ»,- ամերիկացի բասկետբոլիստի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 65 հանդիպում, միջին արդյունավետությունը կազմել է 25,4 միավոր, 7,3 ռեբաունդ ու 8,1 ասիստ։ 39-ամյա բասկետբոլիստը 24 անգամ դարձել է դաբլ-դաբլի, 4 անգամ` թրիփլ-դաբլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ