NBA-ի պատմության լավագույն ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ESPYS մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ կշարունակի կարիերան:
«Երբ մրցաշրջանն ավարտվեց, ես ասացի, որ վստահ չեմ, որ կշարունակեմ խաղալ: Եվ ես գիտեմ, որ շատ փորձագետներ իմ խոսքերը փոխանցել են ձեզ: Այդ պահին ես ինքս ինձ անընդհատ հարցնում էի, թե արդյոք կարող եմ խաղալ առանց խաբելու:
Կարո՞ղ եմ դեռ ամեն ինչ տալ խաղահրապարակում: Ճշմարտությունն այն է, որ ես այս հարցերը տալիս եմ արդեն մի քանի մրցաշրջան: Ես ուղղակի երբեք այդ մասին բացահայտ չեմ խոսում։
Այն օրը, երբ ես չկարողանամ ամբողջ ուժերս տալ խաղահրապարակում, կավարտեմ կարիերաս: Բայց, ի ուրախություն ձեզ, այսօր այդ օրը չէ»,- 38-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է People-ը։
Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը 2003 թվականին էր սկսել պրոֆեսիոնալ կարիերան:


