«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը խուսափել է ոտքի շրջանում վիրահատությունից, հայտնում է լրագրող Քրիս Հեյնսը:
Նա վնասվածք էր ստացել կիրակի «Դալասի» դեմ կայացած խաղում (111-108) և սպասվում է, որ NBA-ի քառակի չեմպիոնը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 2-3 շաբաթ:
Հանդիպման հաջորդ օրը 38-ամյա բասկետբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակել էր վնասված ոտքի լուսանկարն ու հայտնել, որ վիճակը շատ լուրջ է:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լեբրոն Ջեյմսի միջին արդյունվետությունը կազմում է 29.5 միավոր, 8.4 ռեբաունդ և 6.9 ասիստ: