NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի «Լոս Անջելես Լեյքերս» - «Բոսթոն» (115-126) խաղից առաջ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հանդիպել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ:
Մարզիկները խաղաշապիկներ են փոխանակել. Վինիսիուսը 38-ամյա բասկետբոլիստին նվիրել է իր ստորագրությամբ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկ, իսկ Լեբրոնը 23-ամյա Վինիին նվիրել է իր ստորագրությամբ «Լեյքերսի» խաղաշապիկ: