«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ում հատել է 1000 հաղթանակի շեմը, հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Պատմության մեջ միայն երեք բասկետբոլիստ է ավելի շատ հաղթական խաղ անցկացրել NBA-ում: Այդ բասկետբոլիստներ են Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074), Ռոբերտ Փերիշը (1014) և Թիմ Դանքանը (1001):
Ի դեպ, 40-ամյա Լեբրոն Ջեյմսին ընդամենը մեկ միավոր է բաժանում NBA-ում իր ցուցանիշը 50 հազար դարձնելու համար (ներառյալ փլեյ-օֆֆի խաղերը): Նա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության գլխավոր ռմբարկուն է: