Logo

Լեբրոն Ջեյմսն NBA-ում առաջին հատեց 39000 միավորի շեմը

11:11 / 22.11.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» սեփական խաղահրապարակում 131-99 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Յուտայի» նկատմամբ:

Լեբրոն Ջեյմսը տանտերերի կազմում վաստակել է 17 միավոր: Ամերիկացի բասկետբոլիստը կարիերայի ընթացքում հատել է 39 հազար միավորի շեմը NBA-ում՝ սահմանելով ռեկորդ: Լեբրոնը NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն է:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Էնթոնի Դևիսը, որը «Լեյքերսի» կազմում դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 26 միավոր ու 16 ռեբաունդ:

15 խաղից հետո «Լեյքերսը» 6-րդ տեղում է, իսկ «Յուտան» մեկ հանդիպում քիչ է անցկացրել ու 12-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա