Logo

Լեբրոն Ջեյմսն այցելել է Սաուդյան Արաբիա

14:17 / 06.09.2023Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսն այցելել է Սաուդյան Արաբիա: Համացանցում տեսանյութեր են տարածվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոնի՝ արաբական երկիր այցելությունից:

Լեբրոնը մինչմրցաշրջանային հատվածն անցկացնում է բավականին բազմազան: Ավելի վաղ նա իր որդիների հետ ներկա է եղել բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» - «Մայամի Մառլինս» խաղին:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը չի միացել ԱՄՆ-ի հավաքականին, որն այս օրերին մասնակցում է բասկետբոլի աշխարհի առաջնությանը և դուրս է եկել կիսաեզրափակիչ։

38-ամյա ամերիկացին NBA-ի հաղթող է դարձել 2012, 2013, 2016 և 2020 թվականներին: Հաղթած բոլոր եզրափակիչներում նա ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող:

 

Համացանցում հասցրել են կատակել այն թեմայով, թե արդյոք Լեբրոն Ջեյմսը չի՞ պատրաստվում միանալ «Ալ Հիլյալ» ֆուտբոլային ակումբին, որը տրանսֆերային շուկայում մեծ ակտիվություն է դրսևորում:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա