Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) միջմրցաշրջանային հատվածի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 74-132 հաշվով պարտվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։
Հյուրերից հանդիպմանը մասնակցել է նաև NBA-ի պատմության լավագույն ռմբարկու (40747 միավոր) Լեբրոն Ջեյմսի որդին` Բրոնի Ջեյմսը։ 20-ամյա խաղարկող պաշտպանը մանրահատակի վրա անցկացրել է 35 րոպե, վաստակել 17 միավոր, կատարել 4 ռեբաունդ և 1 ասիստ։ Նա այդ ցուցանիշով եղել է հանդիպման երկրորդ ամենաարդյունավետ բասկետբոլիստը և զիջել է միայն իր խաղընկեր Քուինսի Օլիվարիին` 22. միավոր, 7 ռեբաունդ, 2 ասիստ։ Բրոնիի լեգենդար հայրը բաց է թողել հանդիպումը։
Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնությունը մեկնարկելու է հոկտեմբերի 23-ին` գործող չեմպիոն «Բոստոն Սելթիքսի» ու «Նյու-Յորք Նիքի» միջև հանդիպումով։
NBA, Միջմրցաշրջանային հատված
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Լոս Անջելես Լեյքերս»` 132-74 (36-18, 30-22, 38-22, 28-12)