Logo

Լեբրոն Ջեյմսի որդուն թույլատրել են վերսկսել կարիերան սրտի կանգից հետո

18:30 / 01.12.2023Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի որդին՝ Բրոնի Ջեյմսը, կվերադառնա մանրահատակ, հայտնում է բասկետբոլային իսայդեր Շամս Չարանյան: 

Նա կվերսկսի մարզումները թիմի հետ հաջորդ շաբաթ: Բրոնի Ջեյմսը դուրս է գրվել Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնից։ Նա հոսպիտալացվել էր 2023 թվականի հուլիսի վերջին սրտի կանգի պատճառով:

Հիշեցնենք, որ Ջեյմս կրտսերը խաղում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա