NBA-ի պատմության լավագույն ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի որդի Բրոնին խաղահրապարակում մարզվելիս սրտի կանգ է ունեցել, հաղորդում է The Athletic-ի ինսայդեր Շեմս Չարանիան:
«Երեկ մարզվելիս Բրոնի Ջեյմսը սրտի կանգ է ունեցել: Բուժանձնակազմը կարողացել է բասկետբոլիստին ցույց տալ բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց: Հիմա նրա վիճակը կայուն է, նա հեռացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից:
Մենք խնդրում ենք հարգել ընտանիքի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և հավելյալ տեղեկություն կտրամադրենք, երբ անհրաժեշտ կլինի: Լեբրոնը և Սավանան խորին երախտագիտություն են հայտնում բուժանձնակազմին՝ իրենց անհավանական աշխատանքի համար»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
18-ամյա Բրոնի Ջեյմսը ելույթ է ունենում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի թիմում։