Logo

Լեբրոն Ջեյմսի որդին նորամուտն է նշել «Լեյքերսի» կազմում

16:49 / 07.07.2024Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի որդին՝ Բրոնի Ջեյմսը, նորամուտն է նշել ամերիկյան թիմի կազմում:

«Սակրամենտո Քինգզի» դեմ NBA-ի ամառային լիգայի խաղում 19-ամյա Բրոնին խաղահրապարակում անցկացրել է 22 րոպե, վաստակել չորս միավոր, գրանցել երկու ռեբաունդ և կատարել նույնքան ասիստ:

«Լեյքերսը» պարտվել է 94-108 հաշվով:

Ավելի վաղ «Լեյքերսը» հայտարարել էր, որ նոր պայմանագիր է կնքել 39-ամյա Լեբրոն Ջեյմսի հետ, որը NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն է:

NBA-ի պատմության մեջ առաջին անգամ նույն թիմում կարող են հանդես գալ հայր և որդի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա