Logo

Լեբրոն Ջեյմսի՝ վերջին վայրկյաններին կատարած նետումը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին

11:18 / 21.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի ազգային հաավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին ընդառաջ հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:

Սթիվ Քերիի գլխավորած թիմը 101-100 հաշվով հաղթել է Հարավային Սուդանի հավաքականին: Խաղավարտից 8 վայրկյան առաջ հաղթական երկու միավորանոց նետում է կատարել ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:

39-ամյա Ջեյմսը վաստակել է 25 միավոր, գրանցել 6 ռեբաունդ և կատարել 7 ասիստ:

Ամերիկացիները հուլիսին անցկացրած նախորդ ընկերական խաղերում հաղթել էին նաև Կանադային (86-72), Ավստրալիային (98-92) և Սերբիային (105-79):

Ընկերական խաղ

ԱՄՆ - Հարավային Սուդան՝ 101-100 (24-26, 20-32, 37-18, 20-24)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ