Logo

Լեբրոն Ջեյմսի տպավորիչ ռեկորդը, Դոնչիչը կրկնեց Ջորդանի ցուցանիշը (տեսանյութ)

14:30 / 31.10.2022Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, 28 միավոր վաստակելով «Դենվեր Նագեթսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում, սահմանել է ռեկորդ։

NBA-ում դա 37-ամյա ամերիկացի բասկետբոլիստի 1135-րդ հանդիպումն էր, որտեղ նա հավաքում է 20 և ավելի միավոր։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Յուտայի» և «Լեյքերսի» լեգենդար հարձակվող Կարլ Մելոունն էր, հաղորդում է NBA-ի մամուլի ծառայությունը։

«Դալաս Մավերիքսի» սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը 44 միավոր է վաստակել «Օռլանդո Մեջիքի» դեմ հաղթական խաղում (114:105) ու կրկնել տպավորիչ ռեկորդ։

1986 թվականից հետո Դոնչիչն առաջին բասկետբոլիստն է, որը մրցաշրջանի մեկնարկային 6 հանդիպումներից յուրաքանչյուրում վաստակում է առնվազն 30 միավոր։ 36 տարի առաջ նման ցուցանիշ գրանցել էր «Չիկագոյի» լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ