«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ռեկորդ է գրանցել NBA-ի փլեյ-օֆֆում, հայտնում է Basketball News-ը:
Ամերիկացին «Մեմֆիս Գրիզլիսի» դեմ Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի առաջին փուլի դիմակայության չորրորդ խաղում (117-111) 22 միավորով և 20 ռեբաունդով դարձել էր դաբլ-դաբլի հեղինակ: 38 տարեկան 115 օրականում Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության ամենատարեց խաղացողը, որը 20+ կամ ավելի միավորով և 20+ ռեբաունդով փլեյ-օֆֆի խաղում գրանցել է դաբլ-դաբլ:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Ուիլթ Չեմբերլենին, որը 1973 թվականի մայիսի 10-ին նույն արդյունքը գրանցել էր 36 տարեկան 262 օրականում:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Լեյքերսը» շարքի հաշիվը դարձրել էր 3-1: