«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը խոսել է ապագայի մասին: Ամերիկացի բասկետբոլիստը NBA-ում անցկացնում է 20-րդ մրցաշրջանը: Ջեյմսը դեկտեմբերի 30-ին կդառնա 38 տարեկան:
«Ես հստակ ժամկետ չունեմ: Քանի դեռ իմ գլուխը կենտրոնացած է բասկետբոլի վրա, ես կարող եմ խաղալ այս մակարդակում:
Մարմինս լավ կլինի, քանի դեռ կենտրոնացած եմ բասկետբոլի վրա, ֆիզիկապես պատրաստ կլինեմ շարունակել աշխատանքս»,- ամերիկացու խոսքը մեջբերում է ESPN-ը:
NBA-ի ընթացիկ մրցաշրջանում Ջեյմսի միջին արդյունավետությունը կազմում է 27,8 միավոր, 8,1 ռեբաունդ և 6,6 արդյունավետ փոխանցում։


