Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» աստղային բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը խոսել է իր նպատակների մասին:
«Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, թե ինչպիսին եմ ուզում մնալ մարդկանց հիշողությունում: Հուսով եմ՝ դա չի լինի միայն բասկետբոլը: Եթե ինձ հիշեն միայն որպես բասկետբոլիստ, ուրեմն առաջադրանքը ձախողել եմ:
Այո, որպես բասկետբոլիստ ես ծերուկ եմ, բայց եթե ընդհանուր կյանքը վերցնենք, դեռ երիտասարդ մարդ եմ: Դեռ շատ անելիքներ ունեմ»,- 39-ամյա բասկետբոլիստի խոսքն է մեջբերում The Shop-ը:
Ավելի վաղ լեգենդար բասկետբոլիստը հայտարարել էր, որ կարող է օլիմպիական չեմպիոն դառնալ նաև բարձրացատկում:
Հիշեցնենք, որ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի հետ դարձել է եռակի օլիմպիական չեմպիոն (2008, 2012, 2024):