«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար, ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը խոստովանել է, որ զարմացած է NBA-ի ընթացիկ առաջնությունում իր խաղով:
«Երբ մենք ունենում ենք իրար հաջորդող հանդիպումներ կամ երրորդ խաղը չորս օրվա ընթացքում, երբեմն արթնանում եմ և մտածում՝ «Այսօր ես չեմ գոյատևի»: Ես պարզապես զգում եմ դա: Ասում եմ՝ «Այսօր ես պետք է խաղամ 20 տարեկանների դեմ, դա վատ կավարտվի»:
Իսկ հետո դուրս եմ գալիս խաղահրապարակ, 21 տարեկաններից ավելի արագ եմ վազում ու 23 տարեկաններից բարձր ցատկում։ Հանդիպումներին ինձ շատ լավ եմ զգում։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ որ ավելի կարևոր է՝ հոգեպես: Իմ 20-րդ մրցաշրջանում ես շատ ավելի իմաստուն եմ, քան 10-րդ կամ նույնիսկ 15-րդում»,- Լեբրոն Ջեյմսի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ NBA-ի ընթացիկ առաջնությունում 38-ամյա բասկետբոլիստի միջին արդյունավետությունը կազմում է 30 միավոր, 8,5 ռեբաունդ և 7,1 արդյունավետ փոխանցում։