Logo

Լեբրոն Ջեյմսը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Լեյքերսի» հետ 

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:25 / 03.08.2022• Բասկետբոլ
null

Լեբրոն Ջեյմսն օգոստոսի 4-ին կարող է երկամյա պայմանագիր կնքել «Լոս Անջելես Լեյքերսի» հետ։ Գործարքը գնահատվում է 97 միլիոն դոլար, հայտնում է Fadeaway World-ը։

Ամերիկացի բասկետբոլիստը կարող է օգտվել կալիֆոռնիական թիմի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորությունից։ Ցանկության դեպքում Ջեյմսը կարող է օգտվել նաև այլ կետից և պայմանագիրը երկարաձգել միայն մեկ տարով։ Այդ դեպքում փաստաթղթում կնշվի 47 միլիոն դոլար։ Գործարքը կոշտ սահմանափակումներ չի նախատեսում և Լեբրոնը կարող է պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին հայտնել մինչև ազատ գործակալի կարգավիճակ ստանալը։ 2020 թվականին «Լեյքերսի» հետ կնքած նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
 

Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսում» խաղում է 2018 թվականից։ Նա Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն է, 4-ական անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության և եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ