Իտալիայի չեմպիոն «Միլանի» պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ՝ քննարկելով ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Լուկա Բյանկինը։
«Ռեալի» ներկայացուցիչները Մենդեշին հասկացրել են, որ «Արքայական ակումբը» դժվար թե ամռանը ցանկություն ունենա ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին։ «Միլանը» բաց կթողնի Լեաուին, եթե որևէ ակումբ նրա տրանսֆերի համար առաջարկի 100 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը 2019 թվականի օգոստոսից է խաղում իտալական գրանդում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: