Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում։
«Ռոսոներիից» դուբլ գրանցեց Ռաֆայել Լեաուն։ Պորտուգալացի վինգերն ընթացիկ մրցաշրջանում խփեց անդրանիկ գնդակները։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 16 միավորով բաձրացավ առաջին տեղ։ «Ֆիորենտինան» 3 միավորով 18-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 7-րդ տուր
«Միլան» - «Ֆիորենտինա»` 2-1
Ռաֆայել Լեաու, 63, 86 - Ռոբին Գոսենս, 55
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


