Ֆրանսիական ՊՍԺ-ի ու աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը տեղափոխվել է իտալական «Ռոմա», հայտնում է ակումբի կայքը:
29-ամյա ֆուտբոլիստը հռոմեական թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տրանսֆերն արժեցել է 2.5 միլիոն եվրո:
Պարեդեսը «Ռոմայում» խաղալու փորձ ունի. 2014-2017 թվականների ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 54 խաղի, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Պարեդեսը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր 2019 թվականից, թիմի կազմը համալրել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» 40 միլիոն եվրոյով: 2022/23 մրցաշրջանն արգենտինացին վարձավճարով անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում»:


