Ավտոարշավների դիմացկունության ամենահեղինակավոր՝ «Լե Մանի 24 ժամ» մրցմանը հայտավորվել են Ֆորմուլա-1-ի 16 նախկին ավտոարշավորդ: Սուպերմրցույթի ցանկը հրապարակել է մրցաշարի պաշտոնական էջը:
«Լե Մանի 24 ժամի»՝ Ֆորմուլա-1-ի մասնակիցներից ամենահեղինակավորներից են 2009թ․ չեմպիոն Ջենսոն Բաթոնը, 2008-ի Կանադայի Գրան պրիի հաղթող Ռոբերտ Կուբիցան, պատվո պատվանդանին 10 անգամ բարձրացած Ռոմեն Գրոժանը, անվանի այլ պիլոտներից Դանիլ Կվյատը, Անտոնիո Ջովինացին և Միկ Շումախերը:
«Լե Մանի 24 ժամը» կկայանա հունիսի 15-16-ը:


