Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է կրկին հանդես գալ «ՌԲ Լայպցիգում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ գերմանական ակումբի ղեկավարներն աշխատում են 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում և վստահ են, որ կրկին կվարձակալեն նրան։
«Լայպցիգի»` նիդերլանդցի կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է, որը նույնպես ակտիվացել է նրա համար մղվող պայքարում։
Փարիզյան ակումբը խաղացողից պատրաստ է բաժանվել միայն վարձավճարով։ «Լայպցիգի» սպորտային տնօերն Օլիվեր Մինցլաֆն այս շաբաթ փորձելու է համաձայնության հասնել «Պարի Սեն-Ժերմենի» հետ։ Բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Սիմոնսը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Լայպցիգում»` 43 խաղում դառնալով 10 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։


