Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրի մեկնարկային խաղում երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց Բեռլինի «Ունիոնին»: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:
«Լայպցիգը» 29 միավորով մնաց երկրորդ տեղում, «Ունիոնը» 18 միավորով 8-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Լայպցիգ»` 3-1
Օլիվեր Բյուրկե, 57, Իլյաս Անսահ, 63, Թիմ Սկարկե, 90+3 - Տիդիամ Գոմիս, 60
Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


