«Լայպցիգի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոլտ Լյովը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Հունգարացի մասնագետը կարիերայում առաջին անգամ է ստանձնում գլխավոր մարզչի պաշտոն։ Նա ՊՍԺ-ում, «Չելսիում» և «Բավարիայում» եղել է Թոմաս Տուխելի օգնականը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին «Լայպցիգը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Մարկո Ռոզեին։ Բունդեսլիգայի 27 տուրից հետո ակումբը 42 միավորով 6-րդն է:


