Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Լայպցիգը» սեփական խաղադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Քյոլնի» դարպասը:
Մարկո Ռոզեի թիմը արդեն առաջին կեսում փակել էր հանդիպման հաղթողի հարցը՝ 4 անգամ տխրեցնելով մրցակցին: Դուբլով աչքի ընկավ Լոի Օպենդան:
Հայաստանի հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը խաղին չմասնակցեց:
«Լայպցիգը» տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը և 20 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաև Դորթմունդի «Բորուսիան», սակայն «մեղուները» մեկ խաղ քիչ են անցկացրել: «Քյոլնն» էլ կրեց 7-րդ պարտությունը ընթացիկ մրցաշրջանում և 4 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:
Բունդեսլիգա, 9-րդ տուր
«Լայպցիգ» – «Քյոլն»՝ 6-0 (տեսանյութ)
Տիմո Վերներ, 15 (11 մ.), Լոի Օպենդա, 40, 45+3, Դավիդ Ռաում, 43, Բենյամին Շեշկո, 88, Քրիսթոփ Բաումգարթներ, 90+1