2 հանդիպումով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։
G խմբում շվեյցարական «Յանգ Բոյզն» ընդունել էր գերմանական «Լայպցիգին», իսկ F խմբում իտալական «Միլանը»՝ անգլիական «Նյուքասլին»:
«Լայպցիգը» հաղթանակի հասավ 3-1 հաշվով ու վաստակեց առաջին 3 միավորները: Այս խմբում են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Ցրվենա Զվեզդան»: Իսկ «Միլանի» ու «Նյուքասլի» միջև հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
G խումբ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1-3 (տեսանյութ)
Մեչակ Էլիա, 33 - Մոհամեդ Սիմական, 3, Խավիեր Շլագեր, 73, Բենժամեն Շեշկո, 90+2
F խումբ
«Միլան» (Իտալիա) – «Նյուքասլ» (Անգլիա)՝ 0-0