Logo

«Լայպցիգը» հաղթեց և վերադարձավ երկրորդ տեղ, «Բորուսիան» առանց Ռանոսի չորս գոլ խփեց

20:25 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Լայպցիգը» տանը 3-1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:

«Լայպցիգը» 22 միավորով վերադարձավ երկրորդ տեղ, «Շտուտգարտը» 18 միավորով չորրորդն է:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էլ հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց «Զանկտ Պաուլիին»: Հյուրերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:

«Բորուսիան» 6 միավորով բարձրացավ 16-րդ տեղ, «Զանկտ Պաուլին» 7 միավորով 15-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 9-րդ տուր

«Լայպցիգ» - «Շտուտգարտ»` 3-1

Ջեֆ Չաբոտ, 45 (ինքնագոլ) , Յան Դիոմանդե, 53, Ռոմուլո, 90+1 - Տիագո Թոմաս, 65

«Զանկտ Պաուլի» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 0-4

Հարիս Տաբակովիչ, 15, 40, Շուտո Մաչինո, 75, Օսկար Ֆռաուլո, 80

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ